Իրեն փայլուն քաղաքագետ համարող ոմն Ս.Գ., հուզմունքից շիկնած այտերը փքելով ասում է.
«... ասեմ իմանաք` որքան ողորմելի վիճակում է Ռուսասստանը, հիշու՞մ եք թուրքերը խփեցին դրանց ինքնաթիռը, սպանեցին դեսպանին... պատասխանը՝ պոմիդորի մի քանի ամսվա արգելք»:
ՈՒղղակի ցանկություն է առաջանում գլուխ խոնարհել նմանների տգիտության ու մակերեսային մտածողության առաջ:
Մեծարգո պարոն քաղաքագետ, իմացած եղիր՝ ոչ թե թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը, այլ ռուսները ստիպեցին, որ թուրքերը խփեն իրենց ինքնաթիռն ու օդաչուին:
Որպեսզի հնարավորություն ստանան անարգել զորք ու Ս-300 համակարգեր մտցնել Մերձավոր Արևելք:
Ինչն էլ արեցին:
Դեսպան սպանվե՞ց:
Պատախանը 24 միլիարդ արժողությամբ Ակկույուն ВВР -1200 տիպի, քառառեակտոր, 4800 մեգավատ ընդհանուր հզորությամբ ատոմակայանի կառուցումն էր Մոսուլում:
Ատոմակայան, որը գտնվում է ոչ թե Թուրքիայի պետական , այլ «Ռոսատոմի» բալանսում, և կառավարվում է
Մոսկվայի Բոլշայա Օրդինկա փողոցի վրա գտնվող շենքից:
Ավելին՝ Թուրքիայում գտնվող, ռուական բալանսում նստած այդ ատոմակայանի պաշտպանության համար, ՆԱՏՕ -ի երկիր է տեղափոխվել ռուսական Ս- 400 հակաօդային 4 դիվիզիոն: Յուրաքանչյուր դիվիզիոնը՝ 6 կայան:
Այդ կայանքները մշտադիտարկում են անում նախկի ՍՍՀՄ ողջ հարավային սահմանը, այդ թվում նաև Հայաստանը:
Տնտեսական շահն էլ ասեմ` վաճառվող յուրաքանչյուր կիլովատի արժեքը 2 դոլլար 35 ցենտ է, որի 50 տոկոսը ռուսներինն է:
Ատոմակայանի բլոկների , անհրաժեշտության դեպքում պայթեցնելու չիպավորումն էլ կատարվել է գեներալ գնդապետ Ռոդիոնովի մասնագիտացված խմբի կողմից:
(Ասե՞մ, թե Բուրդենկոյի անվան հոսպիտալի որ պալատներում են բուժզննում անցել այդ տղաները…):
Այնպես որ, Թուրքիան հենց միայն այդ ատոմակայանի գոյությամբ գտնվում է ՌԴ-ի կրնկի տակ:
Էլ չխոսած արդեն օգտագործված միջուկային վառելիքի
տեղափոխման ու պահպանման մասին:
Գոնե տեղյա՞կ ես, թե քանի հազար տոննա գրաֆիտ ու քանի հարյուր տոննա միջուկային վառելիք կա յուրաքանչյուր ռեակտորում գտնվող քառանիստ կասետներում:
Որտեղի՞ց իմանաս...
Այո՛, ինքնաթիռ էլ խփվեց, դեսպան էլ սպանվեց, վաղն էլ հնարավոր է ռուսական մի ողջ քաղաք ոչնչացվի:
Հետո՞ ինչ:
Դրանք տակտիկական քայլեր են:
Կարևորը՝ ստրատեգիան է:
Իսկ ստրատեգիան այն է, ինչ քանի անգամ արդեն գրել եմ, ինչ Բիսմարկը ժամանակին ասում էր.
«Ռուսները միշտ վերադառնում են իրենց թողածի հետևից»:
Իսկ նրանք Թուրքիայում տարածքներ են թողել...
Լավ կլիներ, որ այդպես խոսելուց առաջ հիշեիք լոռեցի պապերի խոսքը , թե.
«... այտա, ռուսը նապաստակը սելով ա բռնում, թթվի քալամն էլ արշինով ա առնում…»:
Բայց որտեղի՞ց հիշես, կրթությունդ ռուսական է …
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ